211652_close_icon
views-count3468 դիտում article-date 09:01 29-11-2019

ԱՄՆ-ում Դաշնակցության ոգին մեղադրվել է կոկաինի ապօրինի շրջանառությանը մասնակից լինելու մեջ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Վիրջինիա նահանգում կալանավորվել է դաշնակցական երգիչ Գառնիկ Սարգսյանը: Վերջինս մեղադրվում է թմրամիջոցների, մասնավորապես՝ կոկաինի ապօրինի շրջանառությանը մասնակից լինելու մեջ: Ըստ մեր աղբյուրի՝ երգիչ Սարգսյանը իր վարած բեռնատարի խցիկում թաքցրել է կոկաին և փորձել Կալիֆոռնիայից Վիրջինիա տեղափոխել: Ծագումով լիբանանահայ, առաջին լիբանանյան պատերազմի ժամանակ ԱՄՆ գաղթած երգիչ Գառնիկ Սարգսյանը համարվում է Դաշնակցության ոգին, քանի որ հենց նրա երգերի ներքո էին ընթանում Դաշնակցության բոլոր հավաքները ԱՄՆ-ից մինչև Լիբանան, Լոս Անջելեսից մինչև Բուրջ Համուտ: Հիմա էլ ով է երգելու «Վեհ գաղափար Դաշնակցության»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր