4155 դիտում
09:55 07-03-2018
Ոչ մի բանով չեմ նպաստել թմրանյութերի ապօրինի շրջանառությանը. Գորիսի ՔԿՀ-ի նախկին պետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկի՝ արդեն նախկին պետ Արտուշ Մաքունցը թմրանյութի ապօրինի շրջանառության փաստի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, այնուհետև՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Մեզ հետ զրույցում Մաքունցը նշել է, թե ինքը որևէ կերպ չի նպաստել թմրանյութ ՔԿՀ մտցնելու գործընթացին: «Ես ոչ մի բանով չեմ նպաստել ո՛չ թմրանյութերի, ո՛չ էլ արտոնյալ ինչ-որ իրավիճակների, ոնց կարող է նման բան տեղի ունենալ, բնականաբար, զարմանում եմ. տենց բան ոնց կարող է տեղի ունենալ»,- ասել է նա՝ հավելելով. «Օրվա մեջ հարյուր հոգի ներս է մտնում և դուրս է գալիս, եթե ես բոլորի ամեն ինչին տեղյակ լինեմ, բա մնացած ստորաբաժանումներն ինչի՞ համար են: Եթե ես բոլորին կարողանամ տեղյակ լինել, խնդիր չի լինի, ինչի մասին է խոսքը»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր Գորիսի քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր, ընդ որում, բավական մեծ չափերի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13662 դիտում
18:20 25-03-2017
Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը. դատախազություն
3723 դիտում
09:01 29-11-2019
ԱՄՆ-ում Դաշնակցության ոգին մեղադրվել է կոկաինի ապօրինի շրջանառությանը մասնակից լինելու մեջ․ «Ժամանակ»
2433 դիտում
10:53 17-05-2022
Իրավիճակն ավելի է բարդանում այն բանով, որ ֆինները տարածքային պահանջներ ունեն Ռուսաստանից․ «ՀՀ»
Այս բաժնից
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1108 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»