«Ռոման» հաղթեց և ապահովեց իր տեղը Եվրոպայի լիգայում. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում, «Ռոման» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց «Տորինոյին»։
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում մասնակցեց գրեթե ողջ խաղին ու փոխարինվեց մրցավարի ավելացրած ժամանակի ընթացքում: Հայ ֆուտբոլիստը աչքի ընկավ գոլային փոխանցումով:
Մխիթարյանն այս խաղում 2 հարված է կատարել դարպասին, կատարել 33 փոխանցում՝ 90,9 % ճշգրտությամբ, որից մեկը՝ առանցքային:
Հայ ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 56 անգամ է դիպչել գնդակին, իսկ նրա նկատմամբ կանոնները խախտվել է 3 անգամ:
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 67 միավոր և անկախ վերջին տուրի արդյունքներից, կզբաղեցնի 5-րդ հորիզոնականը և կմասնակցի Եվրոպայի Լիգայի մրցաշարին: