211652_close_icon
views-count1706 դիտում article-date 23:49 28-11-2019

Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացրել Աբովյան քաղաքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը հաճախ է ուժեղացված ծառայություն անցկացնում: Երթևեկության կոպիտ խախտումներ կատարած, կարգազանց վարորդներ հայտնաբերելու նպատակով` հերթական հատուկ միջոցառումը կազմակերպվեց նոյեմբերի 27-ին Աբովյանում: Ուժեղացված ծառայության ընթացքում, որին մասնակցում էին Ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ սպայական վաշտի, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, կազմվել է վարչական իրավախախտման շուրջ 50 արձանագրություն: ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից մեկը եղել է առանց համարանիշերի: 8 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման համար: Ճանապարհային ոստիկանությունը իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական են լինելու: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր