211652_close_icon
views-count123959 դիտում article-date 14:00 28-11-2019

Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» մասնավոր գարեջրային ընկերության տարածքում գազի պայթյունից տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ պայթյունի զոհ է դարձել նաև Ա. Կարապետյանի քեռին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Ա. Կարապետյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ անժամանակ մահվան կապակցությամբ: [img]https://st0.shamshyan.com/editor/0516068001574940104279853.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր