Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում
                        ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանի հրամանագրով Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում: 
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը  ներկայացնում է Երևանի ոստիկանապետի կենսագրական տվյալները.
Ծնվել է 1970 թ. հուլիսի 20-ին,  Երևան քաղաքում:
1992 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1993 թ. նոյեմբերից  մինչև 1995 թ.  մարտ  ամիսն  աշխատել  է  Երևանի  Խորհրդային   ՆԳԲ   ՔՀ  բաժանմունքում,  որպես  օպերլիազոր, այնուհետև ավագ  օպերլիազոր,
03.03.1995-23.03.199 5թթ.` Երևանի Մաշտոցի ՆԳԲ  ՔՀ  բաժանմունքում  որպես ավագ օպերլիազոր,
23.03.1995-25.04.1996 թթ.` ՆԳՆ  ԿՀԴՊ  ԳՎ  ավագ օպերլիազոր, ԿԳ ավագ օպերլիզոր,
25.04.1996-07.07.1997 թթ.` ՆԳՆ  ԿՀԴՊ  ԳՎ 4-րդ վարչության բաժնի պետ,
07.07.1997-25.11.1998 թթ.` Երևան  քաղաքի  ՆԳ  վարչության Խորհրդային ՆԳ բաժնի Քանաքեռի քաղաքային միլիցիայի բաժանմունքի պետի տեղակալ,
16.01.1999-14.09.1999 թթ.` Երևան  քաղաքի  ՆԳ  վարչության  Խորհրդային  ՆԳ  բաժնի  քրեական  հետախուզության  բաժանմունքի  պետի տեղակալ հետախուզության գծով,
14.09.1999-22.08.2001 թթ.` Երևան քաղաքի  ՆԳ վարչության  Խորհրդային ՆԳ  բաժնի քրեական  հետախուզության բաժանմունքի պետ,
22.08.2001-18.03.2004 թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչության  Խորհրդային ՆԳ բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով,
18.03.2004.-02.10.2007 թթ.` ՀՀ ոստիկանության Արարատի  մարզային վարչության պետի տեղակալ օպերատիվ գծով,
02.10.2007-11.03.2009 թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի պետ,
11.03.2009-14.03.2011 թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչության Կենտրոնականի բաժնի պետ,
14.03.2011-15.04.2013 թթ.` ՀՀ ոստիկանության  քրեական  հետախուզության   գլխավոր  վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2013 թ.ապրիլի 15-ի հրամանով նշանակվել է  ՀՀ ոստիկանության  Երևան  քաղաքի  վարչության  պետի պաշտոնին:
ՀՀ  Նախագահի  2015 թ. մայիսի 15-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում: 
Պարգևատրվել է`
ՀՀ Նախագահի 2009 թ.  հրամանագրով ` «Հասարական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և այլ նախարարությունների ու գերատեսչությունների և ՌԴ ՆԳՆ պարգևներով:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

