211652_close_icon
views-count1663 դիտում article-date 22:29 10-07-2026

Մերձավանցիներն ասում են․ «Ողջունում ենք, որ կառավարությունը ֆինանսավորում է Փարաքարի ճանապարհների հիմնանորոգումը, բայց կատարողները աշխատում են փնթի ու անպատասխանատու կերպով»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին տարիներին կառավարության ֆինանսավորմամբ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում իրականացվել ու իրականացվում են ճանապարհների հիմնանորոգման, որոշ մարզերում նորերի ստեղծման աշխատանքներ, ինչը ողջունելի է վարորդների և քաղաքացիների կողմից։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարահաշինարարության մեծ աշխատանքներ են իրականացվել նաև Արմավիրի մարզում, բայց ցավոք, որոշ ճանապարհաշինարարներ ոչ միայն չեն պահպանում անվտանգության կանոնները, ճանապարհներին չեն տեղադրում  նախազգուշական նշանները և լուսային փարոսիկները, ինչը երբեմն՝ հիմնականում գիշերային ժամերին, վթարների ու վրաերթերի պատճառ է դառնում, և դրան գումարած՝ բեռնատարների երթևեկության ժամանակ փոշին կարծես թե երկինք է հասնում։

Նման ճանապարհ է նաև Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում, որտեղ, ըստ բնակիչների, բարձիթողի վիճակ է տիրում։

Ջրանցքի վրայով պետք է կառուցվի բետոնե ծածկ, որը մրցույթը շահած ճանապարհաշինարարական կազմակերպությունը թողել է կիսատ, ինչպես նշում են քաղաքացիները, փնթի։

Այսօր ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները իրենց զայրույթն էին ուղղում պատասխանատուներին՝ ասելով․ «Ձեր սկսած լավ գործը գոնե ավարտին հասցրեք, որ վերջում ձեզ լավով հիշենք, այլ ոչ թե ամեն օր այս ճանապարհով երթևեկելիս ոչ միայն մենք, այլև կանչով բուժառուի տուն ժամանող շտապօգնության վարորդները, ովքեր բուժառուի տուն եթե առաջ հասնում էին րոպեների ընթացքում, ապա հիմա 1,5 ժամից ավելի է պահանջվում, իսկ վերջերս էլ խոշոր հրդեհի վայր հրշեջ մեքենաներն ու ջրատարները մեծ դժվարությամբ էին հասել»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր