ՔՊ-ն Եվրախորհրդարանում գործընկեր չունի․ հարցը լուրջ սրվել է Սերժ Սարգսյանի ելույթից հետո. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ներկայումս «Փաստին» նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ միջազգայնացման քաղաքականության վերաբերյալ։ Թերթի տեղեկություններով, այս հարցն ավելի է սրվել Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ համագումարում ունեցած ելույթից հետո։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ում գնալով առավել սուր է դրվում հարցը, որ կուսակցությունը պետք է կողմնորոշվի և աշխատի Եվրախորհրդարանում ունենալ գործընկերներ։
«Եվրոպայում ներկայացված չլինելը, ի թիվս մի շարք այլ հետևանքների, հանգեցնում է նրան, որ եվրոպական ընտանիքում ստացվում է միակողմանի տեղեկատվություն ՀՀ գործող իշխանությունների վերաբերյալ»,- ասաց մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ։
Տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ին հնարավոր է տրվի աջ ուղղությանը բնորոշ գաղափարական երանգներ, քանի որ այս փուլում ՀՀ եվրոպական ճակատում այդ հատվածը բաց է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]