211652_close_icon
views-count2022 դիտում article-date 09:53 28-08-2015

Վերջին օրերին բավականին սրվել են Աժ ՀԱԿ խմբակցության անդամների և Լյուդմիլա Սարգսյանի փոխհարաբերությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով, վերջին օրերին բավականին սրվել են Աժ ՀԱԿ խմբակցության համանուն կուսակցությունը ներկայացնող անդամների և վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի փոխհարաբերությունները։ Բանն այն է, որ տևական ժամանակ է՝ Սարգսյաևն իր քայլերը չի համաձայնեցնում ՀԱԿ խմբակցության մյուս անդամների հետ և գործում է ինքնուրույն։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջերս շատ լարված խոսակցություն է տեղի ունեցել Լյուդմիլա Սարգսյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավարության միջև։ ՀԱԿ-ում արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ եթե Լյուդմիլա Սրգսյանն իր քայլերում առաջնորդվում է՝ հաշվի առնելով միայն իր կուսակցության շահերը, ապա նա պետք է վայր դնի իր պատգամավորական մանդատը։ Կողմերի միջև լարվածությունը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ խմբակցության անդամներին տեղակացրել Է, որ ինքը, որպես ՎՍԴՀԿ ատենապետ, նպատակ ունի սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Լյուդմիլա Սարգսյանից, սակայն ապարդյուն»։

Նմանատիպ նյութեր