211652_close_icon
views-count1372 դիտում article-date 22:28 27-11-2019

Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ՀԾՄԿՊ հանձնաժողովի 2020-ի տարեկան գործունեության ծրագիրը

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: Հանձնաժողովը լսել է Հանրային ծառայությունները և մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020թ-ի տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը: Խորհրդարանի հանձնաժողովային քննարկումից հետո 2020թ-ի տարեկան գործունեության ծրագիրը նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում:

Նմանատիպ նյութեր