211652_close_icon
views-count105902 դիտում article-date 18:01 27-11-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը, որը նոր էր մաքսազերծվել, մխրճվել է ավազով բարձված բեռնատարի մեջ. կա վիրավոր. օպերատիվ են գործել ոստիկաններն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74 կմ-ին բախվել են Opel Astra մակնիշի 067.19 IV տրանզիտ համարանիշի ավտոմեքենան և Hovo մակնիշի 566 AԼ 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel-ը Գյումրիից մաքսազերծված վերադառնում էր Երևան։ [b]****** 28.11. 2019 Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնեց, որ ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Հ. Վարդանյանը և ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներեը պարզել են՝ Opel-ը վարել է Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու բնակիչ, 35-ամյա Խաչատուր Միսկարյանը, իսկ բեռնատարը վարել է Շիրակի մարզի բնակիչ, 46-ամյա Էդուարդ Քոչարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատարը, որը բարձված է եղել ավազով, նշված հատվածում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով ավտոմեքենայի թարթիչը ըստ կարգի՝ միացրած, փորձել է մտնել շինհրապարակ, ինչը թույլատրելի է եղել, իսկ Opel-ի վարորդը, գերազանցելով սահմանված արագությունը, բախվել է բեռնատարին: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ Opel-ի վարորդին առաջինը օգնության են հասել բեռնատարի վարորդն ու քաղաքացիները: Opel-ի վարորդը սկզբից ընդունել է իր մեղավորությունը, սակայն դեպքի վայր ժամանած նրա եղբայրը, ով ա դեպքի վայրում հավաքվածներին ասել է, որ ինքը Երևանի «գաի» աշխատակից է, եղբորը ստիպել է, որպեսզի նա չընդունի իր մեղավորությունը, ասելով՝ դու մեղավոր չես: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ: Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Հ. Վարդանյանի որոշմամբ հնարավոր է նշանակվի ավտոտեխնիկական փորձաքննություն:[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր