211652_close_icon
views-count1399 դիտում article-date 20:10 27-11-2019

Գոշավանքից կատարված գողությունը բացահայտվեց

Նոյեմբերի 26-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում «Գոշավանք» վանական համալիրի մոմավաճառից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 25-ի ժամը 17.00-ից նոյեմբերի 26-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը պոկելով, «Գոշավանք» վանական համալիրի գավիթից գողացել են արծաթյա զարդեր և մոտ 30.000-ի մանրադրամ՝ պատճառելով 100.000 դրամի վնաս: Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.55-ին, բաժին է հրավիրվել 15-ամյա մի պատանի, որը մանկավարժի ներկայությամբ խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, օգտվելով խորանի պատուհանը բաց լինելու հանգամանքից՝ կատարել է գողություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր