211652_close_icon

Գևորգ Մխեյան․ Առաջին իսկ գոտեմարտից լավ էի զգում ինձ

views-count3077 դիտում article-date 15:33 27-11-2019
70 կգ քաշային Գևորգ Մխեյանն առաջին անգամ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր դառնալուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմել է տպավորությունների մասին: «Առաջնությունը հաջող ստացվեց, առաջին իսկ գոտեմարտից լավ էի զգում ինձ, հնարքներս ստացվում էին, իսկ հոգնածությունն էլ համեմատաբար քիչ էր»,- ասաց ըմբիշը: Եզրափակչում Գևորգ Մխեյանը գոտեմարտել էր Արման Անդրեասյանի հետ, որին մի քանի ամիս առաջ պարտվել էր Անդրանիկ Հարոյանի անվան հուշամրցաշարում։ «Արմանի հետ 5-րդ անգամ էի գոտեմարտում, և միշտ հավասար գոտեմարտեր են եղել, միավորների շատ քիչ տարբերությամբ ենք հաղթել իրար։ Նախորդ պարտությունս սթափեցրեց, սխալներիս վրա սկսեցի աշխատել և արդյունքը Հայաստանի առաջնությունում հաղթելն էր»,- նշեց Գևորգ Մխեյանը։ Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում նոյեմբերի 25-26-ը տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցել են 75 մարզիկներ՝ 10 քաշային կարգերում:

Նմանատիպ նյութեր