1309 դիտում
11:25 27-11-2019
Արևմուտքից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհների աղբյուրը «Թրանսփարենսի ինթերնեյշնլն» է․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ քաղհասարակության սեկտորում գործում են մի շարք ՀԿ-ներ և միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնց գործունեությունը հաճախ դառնում է այս կամ այն շրջանակի քննադատության կամ թիրախի առարկա։
Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ կազմակերպությունների գործունեությունը թափանցիկ չէ և պատված է խորհրդավորության շղարշով։ Թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել դրանցից մեկի մասին: Խոսքը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության մասին է։
Նախ՝ այս ընկերությունը ամենաշատն է ներգրավված ներկայումս ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում, ընդ որում՝ գրեթե ամենաուղղակի կերպով:
Մեր տեղեկություններով, ներկայիս մի շարք պաշտոնյաներ (այդ թվում՝ վարչապետի աշխատակազմում) ու պատգամավորներ հենց այս կազմակերպության «դաբրոյով» են «աթոռ» ստացել։
Թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ, Արևմուտքից ՀՀ եկող հիմնական դրամաշնորհների աղբյուրը «Թրանսփարենսին» է, անգամ հայտնի Սորոսի դրամաշնորհները տրամադրվում են այդ կազմակերպության «քվոտայով»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7368 դիտում
09:58 29-06-2017
Ապագա վարչապետի վերաբերյալ մեսիջները կգան կա՛մ Ռուսաստանից, կա՛մ արևմուտքից. «Փաստ»
6543 դիտում
10:50 26-07-2017
Ռուսաստանն ամեն ինչով կախված է Արևմուտքից. Աշոտ Մանուչարյան. «Փաստ»
1153 դիտում
10:36 23-03-2023
Արևմուտքից «հյուրեր» են սպասվում. «Փաստ»
Այս բաժնից
988 դիտում
07:31 04-05-2024
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
658 դիտում
07:15 04-05-2024
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»