211652_close_icon
views-count1730 դիտում article-date 23:55 26-11-2019

Արցախի խորհրդարանը հերթական նիստը կգումարի նոյեմբերի 28-ին.

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 26-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդակցության ընթացքում ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը և Հովիկ Ջիվանյանը ներկայացրել են ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծի և ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծի շուրջ հանձնաժողովային քննարկումների արդյունքները: Հանձնաժողովները դրական եզրակացությամբ հավանություն են տվել օրինագծերը հերթական նիստի օրակարգում ընդգրկելուն: Խոսելով հերթական նիստի օրակարգի նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ կարելի է նախատեսել նաև ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության և ԱՀ Հանրային ծառայությունները և մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020թվականի տարեկան գործունեության մասին հարցերը: Հաջորդիվ քննարկվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի պլանավորման և օրակարգ ձևավորելու թեմաները: Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը նշել է, որ հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Նմանատիպ նյութեր