2799 դիտում
16:56 26-11-2019
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար Հայկ Գուրգենյանը Բուլղարիայում կայացած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար Հայկ Գուրգենյանը Բուլղարիայում կայացած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Հայկ Գուրգենյանը լավագույնի կոչումը նվաճել է աշխարհի տարբեր երկրները ներկայացնող 12 երաժիշտների հետ մրցակցության արդյունքում։
Հայկ Գուրգենյանը նշում է‚ որ մրցույթը բավականին թեժ էր‚ ժյուրին բաղկացած էր հեղինակավոր երաժիշտներից։ Շեփորահարը նկատում է‚ որ մրցույթներին մասնակցելն իրեն տալիս է մեծ փորձ‚ ծանոթություններ‚ նոր հնարավորություններ։
Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում նվագում է 2017 թվականից։ Շեփորի համար գրված լավագույն ստեղծագործությունը դժվարանում է առանձնացնել՝ դրանք շատ են‚ սակայն‚ այնուամենայնիվ‚ նշում է Ֆրանց Յոզեֆ Հայդնի և Ալֆրեդ Դեսենկլոսի Շեփորի կոնցերտները։
Նմանատիպ նյութեր
6350 դիտում
23:30 30-03-2018
Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողները բալետի միջազգային մրցույթում արժանացել են մրցանակի և դիպլոմի
Այս բաժնից
538 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
412 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից