Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողները բալետի միջազգային մրցույթում արժանացել են մրցանակի և դիպլոմի
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի 3-րդ կուրսի ուսանողներ Րաֆֆի Գալստյանը, Նարե Մարկոսյանը, Իդա Մանասերյանը, Վահե Բաբաջանյանը՝ ս. թ. մարտի 21-26-ը մասնակցել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող բալետի միջազգային 3-րդ մրցույթին:
Մրցույթին մասնակցում էին 13 երկրների՝ 76 ներկայացուցիչներ /չորս տարիքային խմբեր/:
Հայաստանյան պատվիրակներ Րաֆֆի Գալստյանը արժանացել է 3-րդ մրցանակի, Իդա Մանասերյանը՝ դիպլոմի:
Տեղեկացնենք, որ Րաֆֆի Գալստյանը և Նարե Մարկոսյանը հրավիրված են մասնակցելու Սեուլի միջազգային բալետային մրցույթի եզրափակիչ փուլին, իսկ Րաֆֆի Գալստյանը՝ Էստոնիայի օպերայի և բալետի թատրոնում կատարելագործվելու և մասնակցելու «Ամերիկան Գրան պրի» հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլին: