Զինվոր է ինքնասպան եղել. որտեղ և ինչպես է դեպքը տեղի ունեցել
[url=https://armlur.am/949328/]ArmLur.am[/url]-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Նոյեմբերյանի N զորամասում դժբախտ դեպք է տեղի ունեցել:
Մասնավորապես՝ զորամասում ծառայող զինվորներից մեկն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով: ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ Պաշտպանության նախարարության հետ: Գերատեսչության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց մեր տեղեկությունը: Երբ հետաքրքրվեցինք՝ ով է ինքնասպան եղած զինվորը, ինչու է այդ քայլին դիմել, Հովհաննիսյանը չմանրամասնեց. «Առայժմ այսքանը կարող եմ ասել: Մանրամասները՝ լրացուցիչ կհայտնենք»: