211652_close_icon
views-count2947 դիտում article-date 09:13 26-11-2019

Վիկտոր Սողոմոնյանի եղբայր Միքայել Սողոմոնյանը ազատվել է ՀԾԿՀ նախագահի տեղակալի պաշտոնից․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Նազարյանի լիազորությունների դադարեցումից հետո և մինչև Գարեգին Բաղրամյանի նշանակումը, ՀԾԿՀ-ն փաստացի ղեկավարող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարազատ եղբայր Միքայել Սողոմոնյանը ազատվել է ՀԾԿՀ նախագահի տեղակալի պաշտոնից։ Մեզ հասած տեղեկություններով՝ նա մասնավոր սեկտորում է աշխատանքի տեղավորվել՝ զբաղեցնելով խորհրդականի պաշտոն։ ՀԾԿՀ-ից պարզաբանեցին, որ ավարտվել էր Սողոմոնյանի պաշտոնավարման ժամկետը։ Միքայել Սողոմոնյանը 1999 թվականից աշխատում էր ՀԾԿՀ-ում, 2011 թվականից հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարն էր: 2017 թվականին Սերժ Սարգսյանի որոշմամբ Միքայել Սողոմոնյանը նշանակվել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր