2255 դիտում
14:08 22-12-2016
Սեյրան Օհանյանի գործողությունները չեն ուղղորդվում Ռոբերտ Քոչարյանի կողմից. Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել է այսօր մամուլում հայտնված տեղեկությանը, ըստ որի՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները ուղղորդվում են Ռ. Քոչարյանի կողմից:
«Այսօր մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները իբր ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը:
Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձևավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երևակայություն ունեն, այլև խորապես ստրկամիտ են:
Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»,-ասված է Վ. Սողոմոնյնի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն և ամբողջական օրակարգը համակարգվելու է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Սեյրան Օհանյանը հանդես է գալու, որպես պրոքոչարյանական բոլոր քաղաքական ուժերի և գործիչների միավորման առանցք:
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
10:00 29-02-2024
Իմ նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Այս բաժնից
2536 դիտում
19:20 10-12-2024
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների բացահայտումներից դրվագներ
2374 դիտում
17:11 09-12-2024
Բացահայտեք Apple-ի լավագույնը ապրանքատեսակները VLV Centre-ում