1262 դիտում
22:39 25-11-2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին
Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը:
Ռ. Արզումանյանը, մասնավորապես, ներկայացրել է զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների, անձնակազմի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրերը, տեղեկացրել, որ բարեգործական ծրագրի վերջին փուլի ընթացքում արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել եւս 3000 հատ առաջին բուժօգնության փաթեթներ, 5000 հատ բժշկական պայուսակներ, իսկ մինչեւ տարեվերջ կմատակարարվեն 6 դաշտային սանիտարահիգիենիկ մոդուլներ:
Շնորհակալություն հայտնելով Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի արդյունավետ գործունեության համար եւ ընդգծելով դրա հումանիտար բնույթը, ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է հիմնադրամի գործունեության փոխկապակցվածությունը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի հետ: Երկուստեք ընդգծվել է հիմնադրամի համահայկական նշանակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մի շարք այլ ծրագրերի իրականացման հնարավորություններ:
Նմանատիպ նյութեր
826 դիտում
14:22 15-06-2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին
1294 դիտում
20:59 15-06-2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին
Այս բաժնից
961 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
916 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան
745 դիտում
20:11 04-05-2024
Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին