211652_close_icon
views-count1392 դիտում article-date 20:20 25-11-2019

Տեղի է ունեցել Արցախի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ: Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ–աշխատակազմի ղեկավար Արայիկ Լազարյանը քննարկման է ներկայացրել ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է օրենքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը: Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել օրինագիծը հերթական նիստում քննարկելուն:

Նմանատիպ նյութեր