211652_close_icon
views-count2749 դիտում article-date 11:18 23-11-2019

Քաղաքացիները մոլորվել են. որոնողական աշխատանքները շարունակվում են. ներգրավվել է նաև ուղղաթիռ

Նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911»ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ: Ժամը 09:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ:

Նմանատիպ նյութեր