211652_close_icon
views-count2282 դիտում article-date 22:24 21-11-2019

Տիգրան Վիրաբյանը կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը: Այգու արդեն նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտական փորձով աջակցել այգուն: Տիգրան Վիրաբյանը նշել է, որ կենդանաբանական այգու մի շարք խնդիրներ հատուկ ուշադրության կենտրոնում են. մասնավորապես, տարածքի ցանկապատման, այգու անվտանգության ապահովման,այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցերը։ Ի դեպ, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում, փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Իման Մեմարիանը երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին և ունի աշխատանքային մեծ փորձ»:

Նմանատիպ նյութեր