211652_close_icon
views-count2641 դիտում article-date 17:07 21-11-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 20-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 54-ամյա քաղաքացի և հայտնել է, որ բակում ընկել է: Պարզվել է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 13.30-ին, Երևանի Գ.Նժդեհի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն։ Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 32-ամյա վարորդը և «ԲՄՎ»-ի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Լուսառատ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի 26-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 20-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու. 56-ամյա վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 51-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 25-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին` Նոր Երզնկա գյուղի մոտ, իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2410»-ի 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 19-ին, ժամը 16.57-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 70-ամյա քաղաքացի։ Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է նոյեմբերի 19-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների բախվելու ժամանակ վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 20-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր