8162 դիտում
16:08 21-11-2019
Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, որսի քանակների, ձևերի կարգը հաստատվեց
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը»:
Հարցը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճի՝ ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից։ Սևանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով։
Ներկայումս կենդանական աշխարհի օբյեկտների արդյունագործական նպատակներով օգտագործման ոլորտը կարգավորվում է «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով։
Սակայն հաշվի առնելով Սևանա լճի առանձնահատկությունները կարելի է փաստել, որ գործող իրավական ակտերը լիարժեք չեն կարգավորում Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման գործընթացները։
Նախագծի ընդունմամբ կապահովվի «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի գ) կետի պահանջը և կկանոնակարգվի գլխավորապես Սևանա լճի էկոհամակարգի և կենսապաշարի կայուն կառավարման՝ պահպանության, օգտագործման, վերականգնման և այլն գործընթացները։
Նմանատիպ նյութեր
2341 դիտում
16:05 30-08-2022
Ներկայացվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը
1249 դիտում
12:26 08-12-2014
Ստորագրվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ընթացքում իրականացվելիք համատեղ միջոցառումների ծրագիր
Այս բաժնից
505 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան