211652_close_icon
views-count6302 դիտում article-date 12:28 21-11-2019

Կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ. տնտեսվել է 300 միլիոն դրամ. ԱԻՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սույն թվականի օգոստոսի 22-ին կառավարության 1118-Ն որոշմամբ ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավման, շենքերի, շինությունների կառուցման համար տրամադրվել էր 1 միլիարդ 173 միլիոն դրամ գումար: Հատկացված գումարով կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը, անցկացվել է ջեռուցման համակարգ, ամբողջությամբ փոխվել են էլեկտրական սնուցման համակարգերը: Փոխվել են դռները, պատուհանները, 28 հրշեջ-փրկարարական ջոկատների տանիքներն ամբողջությամբ վերանորոգվել են: Մարտունի և Գավառ քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատներին կից կառուցվում է նոր ավտոկայանատեղի: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև դեկտեմբերի 15-ը: Կատարված աշխատանքների արդյունքում 1 միլիարդ 173 միլիոն դրամից տնտեսվել է մոտ 300 միլիոն դրամ գումար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր