211652_close_icon
views-count1653 դիտում article-date 20:49 20-11-2019

Պիտեր Կրաուչ. Ապշած եմ Պոչետինոյի պաշտոնանկությունից

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը քննադատել է ակումբի որոշումը կապված Մաուրիսիո Պոչետինոյի հեռացման հետ, հայտնում է [url=https://armsport.am/2019/11/20/%d5%af%d6%80%d5%a1%d5%b8%d6%82%d5%b9%d5%a8%d5%9d-%d5%ba%d5%b8%d5%b9%d5%a5%d5%bf%d5%ab%d5%b6%d5%b8%d5%b5%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6%e2%80%a4/]Armsport.am[/url]-ը: «Ես ապշած եմ։ Ես գիտեմ, որ արդյունքները գոհացնող չեն։ Ես հասկանում եմ, երբ թոփ ակումբները քայլեր են ձեռնարկում այն ժամանակ, երբ մյուս տարի ՉԼ-ում խաղալը վտանգված է։ Բայց ուղղակի ծիծաղելի է մտածելը, որ Պոչետինոն կորցրել է իր էնտուզիազմը։ Նա «Տոտենհեմին» դուրս է բերել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այլ ակումբ լիներ, նրա արձանը կտեղադրեր ակումբային ֆուտբոլի գլխավոր հանդիպմանը հասնելու համար։ Մաուրիսիոն երկար ժամանակ չի մնա առանց աշխատանքի։ Թոփ ակումբները կհրավիրեն նրան»,- ասել է Կրաուչը։ Հիշեցնենք, որ Պոչետինոյին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ժոզե Մոուրինյուն։

Նմանատիպ նյութեր