3041 դիտում
20:30 20-11-2019
Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը նոյեմբերի 23-ին‚ 25-ին և 27-ին ելույթներ կունենա Մոսկվայում։ Մոսկովյան համերգային շրջագայությունը տեղի է ունենում Մալթայի նախագահի հովանու ներքո եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։
Երեք համերգների ընթացքում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ռուս երաժշտասերներին կներկայացնի ինչպես մալթացի‚ այնպես էլ ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նվագախմբի հետ ելույթ կունենան հայտնի մենակատարներ՝ ջութակահարներ Ռեյ Չենը‚ Շլոմո Մինցը‚ դաշնակահար Ալեսանդրո Տավերնան։
Համերգները կկայանան մոսկովյան հեղինակավոր համերգասրահներում՝ Մոսկվայի միջազգային երաժշտության տուն‚ Helikon օպերա‚ Մոսկվայի Չայկովսկու անվան Կոնսերվատորիայի Մեծ դահլիճ։
Նմանատիպ նյութեր
3575 դիտում
16:49 17-05-2018
Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում
10108 դիտում
16:43 28-11-2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Այս բաժնից
319 դիտում
18:44 30-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
247 դիտում
18:20 30-04-2024
ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր