211652_close_icon
views-count999 դիտում article-date 18:18 20-11-2019

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Գրիգորի Կարագուլյանը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության անդամները ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեցին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գրիգորի Կարագուլյանին: Ընտրությունը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում: Գրիգորի Կարագուլյանը 47 գիտական աշխատանքի հեղինակ է: Նրա գիտական հետաքրքրություններն են՝ եռանկյունաչափական շարքեր, օրթոգոնալ շարքեր, մաքսիմալ ֆունկցիաներ, սինգուլյար ինտեգրալներ: Գրիգորի Կարագուլյանը 2002թ. Մոսկվայի Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտում ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2019թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: Նա ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ է: Գրիգորի Կարագուլյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 3 թեկնածուական ատենախոսություն: Գիտական ոլորտում ունեցած նվաճումների համար Գրիգորի Կարագուլյանը պարգևատրվել է ՀՀ նախագահի մրցանակով:

Նմանատիպ նյութեր