211652_close_icon
views-count1694 դիտում article-date 13:36 20-11-2019

Դատարանն արձանագրել է՝ Արսեն Բաբայանի իրավունքները խախտված են եղել. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/11/20/Babayan/3144581?fbclid=IwAR0q1Vbci2BwMK9t8U03LNW_tYReJEB63BCIEKtPSEWKFP2ygXNTrpfKTC0]Tert.am[/url]-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի), այսօր հրապարակեց Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ Արսեն Բաբայանի և նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը։ «Ինչպես պարզ դարձավ որոշման հրապարակումից, դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը, հիմնավոր համարելով պաշտպանության կողմի ներկայացված գրեթե բոլոր փաստարկները՝ սկսած հիմնավոր կասկածի բացակայությունից, ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման ժամկետների խախտումից, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից մինչև կալանավորման համար օրենքով սահմանված հիմքերի բացակայություն»,- ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Նրա խոսքով՝ միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանի նկատմամբ արդեն իսկ կիրառված է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ու նա ազատության մեջ է, դատարանը ֆորմալ առումով որոշել է մերժել ներկայացված բողոքը։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/11/20/Babayan/3144581?fbclid=IwAR0q1Vbci2BwMK9t8U03LNW_tYReJEB63BCIEKtPSEWKFP2ygXNTrpfKTC0]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր