211652_close_icon
views-count29860 դիտում article-date 12:58 20-11-2019

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած 21-ամյա ոչ սթափ վիճակում վարորդի կասկադյորական վթարից. պարզվել է՝ կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած կասկադյորական ավտովթարի հետևանքով կան վիրավորներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վթարից որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Mercedes-ի վարորդ, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը և նրա համաքաղաքացի, 22-ամյա Հովհաննես Ավագյանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/18/1140757/?fbclid=IwAR2KZuINcK3vdJZnEXA8yFtxqgA85SQE7_AL4o4s6-PGBTpObtpkQwAZabc]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 17-ին կասկադյորական ու խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը, Մյասնիկյան պողոտայում իր վարած Mercedes E-320 մակնիշի 35 QM 589 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության էին հասել վթարի հարևանությամբ ապրող բնակիչները: Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից օպերատիվորեն ժամանել են տեսուչներ Սեյրան Սարգսյանը և Արարատ Պետրոսյանը: Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի էր բերվել և տեղափոխվել անվտանգ վայր: Դեպքի վայրում Նոր-Հաճն քաղաքի բնակիչ, 34-ամյա Նարեկ Լոբյանը փորձում էր Ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել, որ վարորդը ինքն է եղել: ՃՈ տեսուչները կարճ ժամանակում պարզեցին, որ նրա հայտնածը «Գյուլնազ տատու» հեքիաթ էր: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր