211652_close_icon
views-count3987 դիտում article-date 20:19 19-11-2019

Արմավիրի համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 18-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին 22-ամյա մի երիտասարդի։ Բերման ենթարկվածը հոկտեմբերի 24-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր անառակաբարո գործողություններ անելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր