2270 դիտում
21:13 19-11-2019
ԱԺ-ն ընդունեց անշարժ գույքի վերաբերյալ օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի պարզեցնել ընթացակարգերը, հող և գույք կամ շինություն հասկացությունները միացնել և որպես մեկ՝ ամբողջական գույքի մասով հարկում իրականացնել, ունենալ շուկայականին մոտ կադաստրային գնահատման համակարգ և այլն: Այն նոյեմբերի 19-ի խորհրդարանի նիստում ընդունվեց 77 կողմ, 12 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:
Օրենքի նախագծով նախատեսվում է նաև ունենալ անշարժ գույքի հարկման տարբերակված մոտեցում և ավելացնել հարկային մուտքերը, որոնք կստացվեն հատկապես բարձրարժեք գույքերի կադաստրային գնահատման արդյունքում:
Օրինագծով նախատեսված է.
1) գույքային հարկերի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահովված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման,
2) անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում,
3) գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում,
4) անշարժ գույքի շուկայի զարգացման և անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովման նպաստում,
5) անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում:
Նմանատիպ նյութեր
2476 դիտում
12:33 12-09-2019
Առաջին ընթերցմամբ ընդունվեց անշարժ գույքի վերաբերյալ լայն քննարկման արժանացած օրինագիծը
1389 դիտում
12:06 05-03-2020
ԱԺ-ն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը
870 դիտում
12:07 03-06-2020
Խորհրդարանն ընդունեց արտադատական կարգով շարժական գույքի ապամոնտաժման հարցը լուծող օրինագիծը
Այս բաժնից
535 դիտում
21:32 07-05-2024
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
499 դիտում
21:23 07-05-2024
Արամ Ա-ն ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ստեղծված վիճակը
541 դիտում
20:53 07-05-2024
Իշխանությունը քարոզչական արշավ է սկսել Սրբազանի շարժման դեմ՝ հայտարարելով «ռուսական ագենտների» մասին