211652_close_icon
views-count65709 դիտում article-date 23:21 18-11-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 51-ամյա վարորդը «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող 40 տոննա դիզվառելիքով բարձված КамАЗ-ով բախվել է արգելապատնեշին ու ծառերին և կողաշրջվել. կա վիրավոր. ողջ վառելիքը թափվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Լ. Ա-ն իր վարած КамАЗ մակնիշի 061 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 48 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հարվածել է ճանապարհի երկաթյա արգելապատնեշին, այնուհետև՝ ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Ա-ն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ կողաշրջված ավտոմեքենայից առկա է նաև դիզվառելիքի արտահոսք։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ; Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-դ վաշտի ավագ հետաքննիչ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Ա-ն աշխատում է «Ֆլեշ» ՍՊԸ-ում, դիզվառելիքն էլ պատկանում է նշված ՍՊԸ-ին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր