1499 դիտում
21:13 18-11-2019
ՏԿԵ փոխնախարարը և ԱԶԲ պատվիրակությունը քննարկել են ՀՀ տրանսպորտի ոլորտին աջակցությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել է ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ մասնավորապես, անդրադառնալով իր համակարգման ոլորոտում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին:
Թոմաս Հերցն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել հանդիպումը` տրանսպորտի ոլորտի արդիականացման ուղղությամբ նախարարության առաջնահերթությունները ճշգրտելու առումով:
Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ-ի կողմից Տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և տրանսպորտի ոլորտում ինստիտուցիոնալ հզորացմանն ուղղված ԱԶԲ-ի աջակցության հնարավորությունները:
ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, երկաթուղային տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի ոլորտում նախարարության օրենսդրական նախաձեռնությունները և դրանցում Տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակում բանկի կողմից ակնկալվող աջակցությունը:
Քննարկվել են նաև Երևանի քաղաքային տրանսպորտի արդիականացմանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1377 դիտում
15:49 18-10-2022
ԱԶԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը ՀՀ կրթական ոլորտին
1071 դիտում
16:18 30-08-2022
ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտի նախարարական խորհրդաժողովին
859 դիտում
19:37 19-04-2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Այս բաժնից
1210 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)