211652_close_icon
views-count3097 դիտում article-date 10:36 18-11-2019

Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի առջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի խորհրդարանի առջև բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրը տեղեկացնում է, որ ցուցարարները պահանջել են վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականը, ինչպես նաև համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների անցկացում: Ընդդիմադիր ցուցարարներն արգելափակել են խորհրդարանի բոլոր մուտքերը, շենքի կողքին վրաններ են ամրացրել: Բողոքի ակցիայի մասնակիցները գիշերն անցկացրել են դրսում և մտադիր են թույլ չտալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների մուտքը խորհրդարան: Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ իշխող կուսակցության պատգամավորները մերժեցին համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր