211652_close_icon
views-count1815 դիտում article-date 09:09 18-11-2019

Հրդեհ Նորագյուղ թաղամասում. տուժածներ չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 17-ին, ժամը 14։10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի «Մանկական վերականգնողական կենտրոնի» մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող «Մանկական վերականգնողական կենտրոնի» պահեստի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։17-ին, մարվել՝ 15։57-ին։ Այրվել են տանիքի (160 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ և 5000 քմ խոտածածկույթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր