211652_close_icon
views-count8905 դիտում article-date 16:12 17-11-2019

Օդերևութաբանները նոր, ավերիչ ջրհեղեղ են կանխատեսել Վենետիկում

Օդերևութաբանները նոր, ոչ լավ կանխատեսում են արել Վենետիկի համար։ Նրանք նոր ջրհեղեղ են կանխատեսում, հաղորդում է CNN-ը։ Ըստ կանխատեսումների՝ հանգստյան օրերին ջրի մակարդակը բարձրանալու է 1.2 մետրից ավելի։ ՅՈՒՆԵՍԿՈ-ի հանձնաժողովն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որում զոգւշացրել է, որ սպասվող հզոր ջրհեղեղից կարող են մեծապես վնասվել համաշխարհային ժառանգության պատմական-մշակութային արժեք ներկայացնող հուշարձանները։ «Հեղեղումները չեն խնայելու պատմական ոչ մի կառույց»,-ասված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի հաղորդագրույան մեջ։ Հիշեցնենք, որ Վենետիկում արտակարգ իրավիճակ է հայտարարվել ջրի մակարդակի՝ 1,8 մետր բարձրանալու հետևանքով։ Վերջին 1200 տրվա մեջ 6-րդ անգամ Սան-Մարկոյի հրապարակը ավելի քան 1 մետր ընկղմվել էր ջրի մեջ։

Նմանատիպ նյութեր