1684 դիտում
18:19 16-11-2019
ՊԵԿ նախագահի տեղակալը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդականի հետ
ՊԵԿ նախագահի տեղակալը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդականի հետ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդական տիկին Վրինդաբա Գոհիլի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև փոխադարձ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի նախագծի վերջնականացման, նախագծի փոխհամաձայնեցման և ստորագրման ընթացակարգերն արագացնելու, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվ համագործակցության հնարավորությունների, արտաքին առևտրի խթանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման կարևորությանն ու առանցքային նշանակությանը, համատեղ համագործակցության և փորձի փոխանակման այլ հնարավոր տարբերակների:
Վրինդաբա Գոհիլն այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների հետ՝ քննարկելով վերջիններիս գործառույթներին ու իրավասություններին առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
939 դիտում
12:55 07-01-2021
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը հրաժարական է տվել
579 դիտում
17:04 19-01-2023
Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը
Այս բաժնից
577 դիտում
16:47 04-05-2024
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
631 դիտում
16:37 04-05-2024
Կարող է պարզվել, որ հայ ժողովրդի պատմությունը կայսերական պատմություն է․ Փաշինյան
583 դիտում
16:18 04-05-2024
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան