211652_close_icon
views-count2805 դիտում article-date 10:13 16-11-2019

Բուռն սպասում­ներից հետո ներդրումային ակտի­վությունը երկրում ավելի նվազեց․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեկուկես տարի պահանջվեց հաս­կանալու համար, որ ներդրումային միջավայրի բարելավումը միայն կո­ռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարը չէ: Ներդրումներ ակնկալե­լու համար հարկավոր է ներդրումային մթնոլորտ ու ներդրումային գրավչություն ապահովել, մտածել ներդրողների իրավունքների պաշտ­պանության, ներդրումների ներգ­րավման համար անհրաժեշտ պայ­մանների ապահովման մասին: «Չենք կարող ասել, որ մենք հասել ենք ներդրումների մի իդեալական տեսարանի: Մենք այս ոլորտում ու­նենք հայտնի և անհայտ, ավելի ճիշտ՝ հանրահայտ և լատենտ պրոբ­լեմներ»,- ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պա­լատի տարեվերջյան հանդիպմանը հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը: Եվ ո՞րն է այդ հանրահայտ պրոբլեմը: «Ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար ամենակարևոր գործոններից և այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկն արժեթղթերի շուկայի զարգա­ցած չլինելն է: Սա պրոբլեմ է ստեղ­ծում և՛ ընկերությունների, և քաղաքացիների համար, որովհետև քաղա­քացիները իրենց հնարավոր խնայողությունները ներդնելու, իսկ ընկե­րությունները նոր ֆինանսական մի­ջոցներ ներգրավելու այլընտրանք չեն ունենում, բացի բանկային համա­կարգից»,- ասում է վարչապետը: Որ արժեթղթերի շուկան Հայաս­տանում անմխիթար վիճակում է, նո­րություն չէ: Այդպես է արդեն տաս­նամյակներ շարունակ: Բայց նույ­նիսկ այդ պայմաններում ժամանա­կին Հայաստանում պակաս ներդրումային ակտիվություն չկար: Ներդրումային ակտիվությունը կտ­րուկ նվազեց վերջին տասնամյա­կում: Հիմնական միջոցներում ՀՆԱ նկատմամբ ներդրումները 41-ից կրճատվել են մինչև 17-18 տոկոսի: Այս առումով իշխանափոխությունն այդպես էլ ոչինչ չտվեց: Ընդ­հակառակը՝ այդքան բուռն սպասում­ներից հետո ներդրումային ակտի­վությունը երկրում ավելի նվազեց: Իշխանափոխությունից մեկուկես տարի հետո էլ այդպես է: Անշուշտ, արժեթղթերի շուկան կարևոր և առանցքային դեր ունի ներդրումների ներգրավման համար: Բայց դրա կայացումը գործընթաց է, որը կարող է տարիներ, նույնիսկ տասնամյակներ տևել: Բոլոր ժամա­նակներում էլ արժեթղթերի շուկայի դերը կարևորվել է: Սակայն միայն ցանկությունները բավարար չեն այդ շուկայի կայացման համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր