211652_close_icon
views-count33717 դիտում article-date 22:18 15-11-2019

Կապի, տրանսպորտի նախկին նախարարն ու «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատը «իրենցով անելու մեջ»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից Կոտայքի մարզի դատախազություն է ուղարկվել Երևանի բնակիչ, Ռ. Խ.-ի դիմումը, որով վերջինս մի խումբ անձանց մեղադրում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Խ.-ն գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել և հայտնել, որ 2013 թ.-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ՀՀ պետական գույքի կառավարան որոշմամբ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող մոտ 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատներից մեկը, հակառակ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգի, անհատույց հանձնել է «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված շինությունը «Կապ» պանսիոնատն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր