211652_close_icon
views-count2295 դիտում article-date 23:33 15-11-2019

«Երկխոսության վրա հիմնված ոստիկանական գործունեություն» թեմայով քննարկում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցավ «Երկխոսության վրա հիմնված ոստիկանական գործունեություն» թեմայով քննարկում, որը կազմակերպել էր ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների դեպարտամենտի ոստիկանության ռազմավարական հարցերով զբաղվող ստորաբաժանումը։ Մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան ծառայողներ ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի հինգ անդամ, ինչպես և ՀՀ Կառավարության, Հայաստանում Եվրոպական միության ու Շվեդիայի դեսպանության ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկած ոստիկանության ծառայողները կարևորեցին ԵԱՀԿ-ի և Եվրոպական միության ու ոստիկանության միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը՝ հատկապես համայնքային ոստիկանության կայացման գործում։ Քննարկման գլխավոր առարկան երկխոսության վարման միջազգային ճանաչում գտած շվեդական ձևաչափն էր։ Թեման մանրամասնեցին արտերկրից հրավիրված փորձագետները, որոնք ներկայացրին նաև իրենց երկրներում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքը։ Քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր