1290 դիտում
19:46 15-11-2019
ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից կազմակերպվում է «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների մրցույթ
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից կազմակերպվում է «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների մրցույթ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է շարադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնարավոր ելույթի տեքստ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիայի ընդունմանը նվիրված միջոցառման շրջանակներում։
Բովանդակություն
Ելույթ-շարադրությունում պետք է անդրադարձ կատարվի հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիայի ընդունման պահից առ այսօր աշխարհում տեղի ունեցած ցեղասպանություններին և ընթացող ցեղասպան դրսևորումներ ունեցող գործողություններին, դրանց դրդապատճառներին, հետևանքներին, կանխարգելմանն ուղղված միջազգային կառույցների գործողություններին և թերացումներին, թերացումների պատճառներին ու դրանց վերացման ճանապարհներին:
Մրցույթի պայմանները
* Մրցույթին կարող են մասնակցել 18-ից 25 տարեկան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:
* «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով ելույթ-շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 800 բառը: Նշված ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն դիտարկվի:
* Մասնակիցները երաշխավորում են իրենց հեղինակային իրավունքները ներկայացված աշխատանքների նկատմամբ: Հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում մասնակիցը կորակազրկվի:
* Ելույթ-շարադրությունը պետք է գրված լինի հայերեն լեզվով: Այլ լեզուներով ուղարկված շարադրությունները մրցույթին չեն դիտարկվի:
* Մրցույթը մեկնարկում է հայտարարության հրապարակման պահից։ Ելույթ-շարադրությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 29-ը (ներառյալ): Հաղթողի անունը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՄԱԿ-ի գրասենյակում կայանալիք հանդիսավոր արարողության ընթացքում:
* Ելույթ-շարադրությունները պետք է ուղարկել [email protected] հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով «Ցեղասպանության կանխարգելում»։
* Ելույթ-շարադրության հետ մասնակիցները պետք է ուղարկեն նաև անձնագրի էլեկտրոնային պատճենը, հեռախոսահամար և լուսանկար: Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի և հեռախոսահամարի ուղարկված շարադրությունները մրցույթին չեն դիտարկվի:
* Մրցույթի արդյունքներով առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգև՝ համապատասխանաբար 250.000, 150.000 և 100.000 ՀՀ դրամի չափով: Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին կտրվեն հուշանվերներ:
* Մրցույթի առաջին հինգ տեղերը գրաված մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու մյուս տարի Երևանում կայանալիք Գլոբալ IV ֆորումի աշխատանքներին:
* Մրցույթի հաղթողներին կորոշի ՀՀ ԱԳՆ-ի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներից կազմված համատեղ ժյուրին:
Նմանատիպ նյութեր
766 դիտում
21:35 03-04-2024
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Այս բաժնից
514 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
682 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
550 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը