211652_close_icon

Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը

views-count2574 դիտում article-date 14:39 14-11-2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց, այդ թվում՝ Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը: Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ առկա խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: Գործադիր մարմինը հավանություն է տվել 2020թ. պետական բյուջեի նախագծին, եւ այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Նմանատիպ նյութեր