211652_close_icon

Ի՞նչ փոփոխություններ կլինեն վարորդներին տուգանելու բալային համակարգի նախագծում․ «Ժողովուրդ»

views-count2447 դիտում article-date 10:31 14-11-2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը անհասկանալի պատճառներով չի ներկայացվում ԱԺ` երկրորդ ընթերցման: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ կառավարությունը մտադիր է նախագծում փոփոխություններ անել: Օրինագիծն այժմ առաջարկում է 1 տարվա ընթացքում վարորդին տալ միավորներ, որոնք խախտումների դեպքում կնվազեն, իսկ եթե միավորների թիվը հասնի 0-ի, վարորդական իրավունքի կասեցում է նախատեսվում 6 ամսով: Ոստիկանության պետին կից Հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է` տեղյակ չէ, թե ինչ փոփոխություններ են անելու: «Միայն այն, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու, ենթադրում եմ, որ ինչ-որ կրճատված տարբերակով պետք է մտնի, այլապես նախնական տարբերակը վեց ամիս անց էր ուժի մեջ մտնելու»,- ասել է Ս. Ղահրամանյանը: Իսկ վարչապետի աշխատակազմից այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանել են. «Մենք ժամկետներ չենք ասում օրենսդիր մարմնին, բայց համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի հնարավորինս շուտ երկրորդ ընթերցումը կազմակերպվի, և, մոտավորապես, ժամկետը կլինի դեկտեմբերի վերջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր