211652_close_icon
views-count1338 դիտում article-date 09:48 14-11-2019

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարող է հայտնվել ոչ վատ դիրքերում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրությունների շեմին ֆավորիտ համարվող թեկնածուներից երկուսը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ընդգծված «փաշինյանակենտրոն» գծի մեջ են գործում և իրենց հռետորաբանությունը կառուցում: Ըստ էության, որքան էլ դա այսօր «թրենդի» մեջ է, սակայն ոչ բոլոր արցախցիներին է բավարարում և գոհացնում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն էլ հակառակ «թրենդի» մեջ է՝ պարբերաբար հանդես է գալիս ընդգծված հակափաշինյանական հայտարարություններով, ստեղծված իրավիճակում ընտրություններին ակտիվ արշավի դեպքում ոչ վատ դիրքերում կարող է հայտնվել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով իր հանդիպումներն սկսել է, ինչպես ինքն է ասում, արցախակենտրոն քաղաքականության մեջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր