211652_close_icon
views-count5367 դիտում article-date 11:22 14-11-2019

Հայաստանը կսահմանի նոր ռեկորդ և կգրանցի այն Գինեսի գրքում

Վերջին ժամանակերում Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում գինու տուրիզմի , գինեգործության և առհասարակ տուրիզմի զարգացմանը: VINNO ընկերությունը Հայաստանը ավելի ճանաչելի դարձնելու նպատակով որոշել է Գինեսի ռեկորդ սահմանել : Արդեն հայտնի է դարձել, որ հայկական գինի արտադրող VINNO ընկերության հայտը Գինեսի ռեկորդ սահմանելու մասին բավարարվել է և արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Ռեկորդը կայանում է մարդկանցից կազմված աշխարհի ամենամեծ գինու շիշ կառուցելու մեջ: Ակցիային մասնակցելու է 3000 մարդ: Այդ իրադարձությունը տեղի կունենա մայիս ամսին և լայնորեն լուսաբանվելու է ամբողջ աշխարհով:

Նմանատիպ նյութեր