Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը չի բացառել, որ կարող է ապագայում գլխավորել «Բարսելոնան»:
««Բարսելոնայում նշանակվելը հնարավոր է, սակայն ես այդ մասին չեմ մտածելու մինչև Եվրոպայի առաջնության ավարտը», ասել է Կումանը:
56-ամյա հոլանդացին կարող է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվել Եվրո-2020-ից հետո: Նման կետ կա Հոլանդիայի հավաքականի հետ իր պայմանագրում:
Կումանը կատալոնացիների կազմում հանդես է եկել 1989-1995 թվականներին և եղել մարզչական շտաբում՝ 1998-2000 թվականներին: «Բարսայի» հետ նվաճել է 10 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան: