«Արտեկ»-ում երկրորդ դեռահասն Է մահացել այս տարվա աշնան ընթացքում
Քննիչները քրեական գործ են հարուցել 15-ամյա աղջկա մահվան փաստով, ով հանգստանում էր «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում (Գուրզուֆ, Ղրիմ), հաղորդում է Interfax-ը։
ՌԴ հետաքննչական կոմիտեի հանրապետության գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Պոստնովայի խոսքով՝ նախնականորեն պարզվել է, որ նոյեմբերի 12-ի երեկոյան աշակերտուհին պառկել էր քնելու և այսօր առավոտյան նրան մահացած են հայտնաբերել։
ՀՔԿ-ի տվյալներով՝ աղջիկը հանրահայտ «Արտեկ» ճամբար էր ժամանել Մախաչկալայից: Սա «Արտեկ»-ից հանգստացողների մահվան երկրորդ դեպքն է 2019 թվականի աշնան ընթացքում
Առաջին դեպքը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 23-ին։ 12-ամյա տղան, ով հանգստանալու համար ճամբար էր ժամանել Սանկտ Պետերբուրգից, հոկտեմբերի 11-ին Յալթայի հիվանդանոց էր տեղափոխվել «թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ: Մի քանի օր անց երեխան մահացել է: